Դուբայի դատարանը երեք ամիս ժամկետով ազատազրկել է 29-ամյա կնոջը, երբ նա կծել էր իր հայրենակցուհու շուրթը բուռն վեճից հետո:

Ինչպես հաղորդում է GulfNews-ը՝ Հանի 29-ամյա բնակչուհին մեղադրվում էր ֆիզիկական հարձակում գործելու մեջ, երբ կծել էր մեկ այլ կնոջ շուրթը: «Մենք վիճել էինք, եւ նա հարձակվել էր ինձ վրա: Նա ամբողջովին կծել էր իմ ներքեւի շուրթը»,-ասել է 38-ամյա տուժածը:

Բժշկական եզրակացությունը հաստատել է, որ տուժածի շուրթերի ձեւը վնասվել էր հարձակման հետեւանքով, եւ նա դեռեւս ցավ է զգում: Մեղադրյալը կարտաքսվի պատիժը կրելուց հետո: