Երեւանում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը կանցկացվի Առաջին միջազգային ֆոտո փառատոնը Հայաստանում (Armenian International Photo Fest):

Այս միջոցառմանը կմասնակցեն նկարիչներ ամբողջ աշխարհից եւ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ:

Լուսանկարչական հայկական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երեւանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:

Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ 30 օրվա ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր, նկարիչների հետ հանդիպումներ եւ սեմինարներ կանցկացվեն: Հարթակների թվում Երեւանի քաղաքապետարանի շենքն է, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարաննները, թանգարանները եւ այլ վայրեր:

Dvin Music Hall-ն իր դռները կբացի բացման պաշտոնական արարողությանը եւ հաղթողներին պարգեւատրելու համար, որոնք մրցանակներ կստանան 7 անվանակարգերում:

Պատվավոր մասնակիցների թվում կլինեն Լեյֆ Դրեբին (Դանիա), Անտոնիո Մորան (Իսպանիա), Մաուրո Լովեկիոն (Իտալիա), Այման Լոտֆին (Եգիպտոս) եւ այլ լուսանկարիչներ:

Ընդհանուր առմամբ 16 երկրներից ավելի քան 500 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները: Լուսանկարիչները ներկայացնում են Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան եւ այլ երկրներ:

Թովմասյանի բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը  փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:

All.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Հետեւեք մեզ  all.me սոցցանցում: