iOS 13 բջջային օպերացիոն համակարգի թեստային տարբերակում ի հայտ է եկել նոր սերնդի iPhone-ի շնորհանդեսի ամսաթվի մասին տեղեկատվությունը, գրում է ՌԳ-ը՝ հղում կատարելով 9to5Mac-ին: Համաձայն սքրինշոթի՝ Apple նոր սմարթֆոնը կներկայացվի սեպտեմբերի 10-ին:

Ընթացիկ տարում, ըստ ասեկոսեների, ընկերությունը կներկայացնի երեք սմարթֆոն. դրանք կդառնան iPhone XS, XS Max եւ XR ակտուալ շարքի շարունակությունը: Մոդելներից մեկը կորող է ստանալ Apple Pencil-ի ապահովումը: