Այնպիսի տպավորություն է, կարծես Երևանի նախկին իշխանություններն իրենց հետ տարել են ոռոգման խողովակները: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:

Ըստ նրա, ոռոգման  բացակայության պատճառով կանաչ տնկիները չորանում են: «Չեմ կարծում, որ (նախկին քաղաքապետ) Տարոն Մարգարյանն իր հետ տարել է խողովակները: Իշխանություններին շտապ անհրաժեշտ է լուծել ոռոգման խնդիրները», - ասաց նա:

Հռիփսիմե Առաքելյանը հիշեցրեց, որ աղբահանության խնդիրը իսկական գլխացավանք է դարձել քաղաքի բնակիչների համար, եւ քաղաքային իշխանությունները եւ «Սանիթեք» ընկերությունը փորձում են պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, սակայն, արդյունքում, տուժում են միայն քաղաքացիները, ուստի այս խնդիրը պետք է շտապ կարգով  լուծել:

«Ինչպես հիշում ենք, վերջերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Երեւանը հարուստ քաղաք է: Սա խոսում է այն մասին, որ փողի հետ խնդիր չկա: Պետք է օրինակ վերցնել Ստեփանակերտից, որտեղ աղբահանությունը եւ սանիտարական վիճակը գերազանց վիճակում են: Այս ամենին հաջողվում  է հասնել 24 աղբատարի միջոցով», - եզրափակեց նա: