Virgin Galactic ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզարակայանը եւ պատրաստվում է սկսել ենթաարբանյակային թռիչքները զբոսաշրջիկների հետ արդեն հաջորդ տարի, հաղորդում է Reuters-ը:

Երեք հարկ ունեցող տիեզերակայանը կառուցվել է Նյու Մեքսիկոյում:

Առաջին կոմերցիոն թռիչքները, ինչպես ակնկալվում է, կսկսվեն հաջորդ տարի: 2 ժամ տեւող ճանապարհորդության եւ 100 կմ բարձրությունից Երկիր մոլորակը դիտելու հնարավորության համար հաճախորդները պետք է վճարեն շուրջ 200.000 դոլար: Տոմսեր ձեռքբերելու համար Virgin Galactic-ին դիմել է արդեն մի քանի հարյուր մարդ: Ապագա ուղեւորներից են դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ փոփ աստղ Ջասթին Բիբերը: Ցանկացողներից ոմանք թողել են դեպոզիտ եւ սպասում են իրենց թռիչքին արդեն 14 տարի: