Հանրահավաքային պայքար է հասունանում Ամուլսարի շահագործման դեմ։ Երեկ Երեւանում ցուցարարները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը հետաձգվեց։ Այսօր նրանք Փաշինյանին սպասում էին Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ ընթերցվեց ուղղված վարչապետին։«Պահանջը մնում է ուժի մեջ». հայտարարեցին ցուցարարները՝ Ամուլսարը պետք է մնա սար։ Հավաքն ավարտվեց հայրենասիրական երգերով եւ քոչարի պարելով։

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիտները հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ Ամուլսարի հանքի մուտքերը փակելու համար՝ խուլիգանության եւ ինքնիրավչության հոդվածներով։ Ի դեպ, այս գործի հարուցումը հետաքննիչը մերժել էր մեկ տարի առաջ, բայց  «Լիդիանը»այս որոշումը վիճարկել էր եւ  երեք ատյաններում հաղթել էր դատը։ Գործը ուղարկվել է Քննչական կոմիտե։

Աղյուսագործների փողոցի մի քանի տներ զրկված են կոյուղագծից, հարևանությամբ ապրող դատավորների ընտանիքը փակել է իրենց հողամասով անցնող խողովակը եւ արդեն մի քանի ամիս է կոյաղաջրերը լցվում են տների բակեր։ Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այստեղ ասուլիս էր հրավիրել, նրա հետ էին նաեւ ԲՀԿ-ական պատմավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի։

Աղյուսագործների փողոցից նրանք մի քանի բնակչի հետ եկան քաղաքապետարան՝ հանդիպելու Հայկ Մարությանի հետ։ Նրանց դիմավորեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, բայց զրույց չստացվեց։ Սոնա Աղեկյանը կոյուղաջրով տարան համառորեն դեմ էր տալիս Խաչիկյանին, որպեսզի նա շնչի գարշահոտությունը։ Խաչիկյանը դիմադրում էր ։

Աղեկյանի հետ նաեւ Խաչիկյանին բերման ենթարկեցին, շուտով երկուսին էլ ազատ արձակեցին։ Արդեն ոստիկանության շենքի առաջ Աղեկյանը հայտարարեց՝ ոչ թե բաժակով, այլ դույլով է կոյուղաջուր տանելու  քաղաքապետրան։

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կնոջ՝ Ռաիսայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրա դեմ ցուցմունք  է տվել նախագահի աշխատակազմի  նախկին պաշտոնյաներից Մանաս Արաբաեւը: Նա նշել է, որ Աթամբաեւի կինը միջամտել է շինարարական մի ընկերության գործով դատական պրոցեսին: Տիկին Աթամբաեւան սակայն հերքել է մեղադրանքը՝ հայտարելով, որ մշտապես ձգտել է որեւէ հարցի չմիջամտել, բայց այսօր իմացավ, որ նաեւ իր դեմ է քրեական գործ հարուցվել։ Հիշեցնենք, որ նրա ամուսնուն՝ Ալմազբեկ Աթամբաեւին ներկայացրած մեղադրանքները եթե հաստատվեն, ապա նախկին նախագահը կազատազրկվի ցմահ։

Դոլարի փոխարժեքը կայուն է՝ այսօր կազմել է 475 դրամ, եվրոն 527 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 578, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 22 դրամ: