Արցախում այսօր՝ օգոստոսի 16-ին, մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որ կավարտվի սեպտեմբերի 6-ին։

Երեկ՝ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում թեկնածությունների առաջադրումների վերջին օրն էր, արդյունքներն ամփոփվել են։

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություներին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի թեկնածու և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

Ստեփանակերտում առաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, նրանցից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրված են, Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:

Ստեփանակերտի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կսատարի Գրիգորի Այվազյանի թեկնածությունը, այլ կուսակցություններ դեռեւս դիրքրոշում չեն հայտնել:

Ստեփանակերտի ավագանու անդամ լինելու համար կպայքարեն 44 թեկնածուներ: