Շաբաթ հոնկոնգցի ուսուցիչները մասնակցելու են արտահանձնման օրինագծի դեմ մասշտաբային ցույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոնկոնգի Պրոֆեսիոնալ ուսուցիչների միության ներկայացուցիչները ուղղվում են Հոնկոնգի կենտրոն Չաթեր Գարդեն այգի:

«Մենք պատրաստվում ենք երթով գնալ դեպի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմի գրասենյակ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ակցիան կազմակերպողների ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն կարող ասել, թե քանի մարդ կմասնակցի երթին, թվերն ավելի ուշ կլինեն:

Հիմա Հոնկոնգում հորդ անձրեւ է տեղում, բայց մասնակիցներն ասում են, որ այն իրենց չի խոչընդոտի: