Դերասան Պիտեր Ֆոնդան, որը դերասան եւ սցենարիստ է, գլխավոր դերն է կատարել «ռոուդ-մուվի» ժանրի դասական դարձած «Անհոգ հեծյալը» ֆիլմում, 79 տարեկանում մահացել է, փոխանցում է Fox News-ը: 

Դերասանի ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ Պիտեր Ֆոնդան, որը հանրահայտ դերասան Հենրի Ֆոնդայի որդին է եւ դերասանուհի Ջեյն Ֆոնդայի կրտսեր եղբայրը, մահացել է ուրբաթ առավոտյան Լոս Անջելեսի իր տանը՝ թոքերի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:

Պիտեր Ֆոնդան ծնվել է հոլիվուդյան աստղերի ընտանիքում, սակայն հռչակվել է սեփական տաղանդի շնորհիվ: «Անհոգ հեծյալի» սցենարի համահեղինակության համար նա «Օսկարի» է հավակնել:

Գրեթե 30 տարի հետո նա կրկին հայտնվել է կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակի անվանակարգում՝ «Ուլիի ոսկին» ֆիլմում աշխատանքի համար, որը նկարահանվել է 1997 թվականին:

Ֆոնդան ծնվել է 1940 թվականին: Նա ընդամենը 10 տարեկան էր, երբ մահացել է մայրը՝ Ֆրենսիս Ֆորդ-Սեյմուրը:

Չնայած այն բանին, որ Պիտերը Հոլիվուդում այդպես էլ չհասավ հոր եւ ավագ քրոջ կարգավիճակին, այդուհանդերձ, «Անհոգ հեծյալը» ֆիլմի շնորհիվ նրա անունը մնաց հոլիվուդյան կինոյի պատմության մեջ: