Շաբաթ Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ «Ցզելուն-1» նոր պինդ վառելիքային տանող հրթիռի միջոցով ուղեծիր է դուրս բերել կոմերցիոն նշանակության 3 տիեզերական սարք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 12:11-ին հյուսիսարեւմտյան Գանսու նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից:

«Ցզելուն-1»-ը ունի 19,5 մ երկարություն, 1,2 մ տրամագիծ: Քաշը անցնում է 23 տոննայից: Չինացի մասնագետները պնդում են, որ սա «Չինաստանի բոլոր պինդ վառելիքային հրթիռներից ամենաթեթեւն է եւ բռնափոխադրման համար ամենաարդյունավետը»:

Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցային եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ Լուսնի յուրացման տեխնոլոգիաներ: Դրանից բացի, չինացի գիտնականներն իրականացնում են աստղակերպերի եւ Մարսի հետազոտության նախագիծ, որի մակերեւույթի ինտենսիվ հետազոտությունը մտադիր են սկսել 2020-2025 թվականներին: