ՈՒԱԾ-ն հայտարարում է, որ «Բորիսպոլի» օդանավակայանում թմրաբարոն Ամոս Դով Սիլվերի արտահանձնման ժամանակ նրա փախուստի հարցում կարող էին օգնել ծառայության երեք աշխատակիցներ: Այժմ ուժայիններին եւ թմրաբարոնին ձերբակալել են, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ձերբակալվել է ՈՒԱԾ-ի երեք աշխատակից, որոնք կասկածվում են «Բորսիպոլի» օդանավակայանից արտահանձնման միջոցառումների ժամանակ Սիլվերի փախուստին օգնելու մեջ», – գործակալությունը մեջբերում է ՈՒԱԾ հայտարարությունը:

ՈՒԱԾ-ում նաեւ հայտնել են, որ ձերբակալել են նաեւ թմրաբարոնին: Նրան ձերբակալել են երկրի մարզերից մեկում:

Առաջիկայում Սիլվերին մտադիր են արտահանձնել Իսրայելին:

Օգոստոսի 15-ին կանաբիսի զանգվածային տարածման  Telegrass ցանցի հիմնադիր Ամոս Դով Սիլվերը Ուկրաինայում ՝ Իսրայելին արտահանձնելուց առաջ փախել էր իրավապահ մարմիններից:

Արտահանձնման համար պատասխանատու ՈՒԱԾ աշխատակիցներին հեռացրել են ծառայողական պարտականությունների կատարումից: