5 կողոպտիչներից կազմված ավազակախումբը տեղական ժամանակով 05:20-ին ներխուժել  է Մելբուռնի տներից մեկը, հարվածել տան տիրոջ գլխին եւ առեւանգել նրա «լյուքս» դասի երեք մեքենաները, հաղորդում է AAP-ն:

Նշվում է, որ հարվածել են 40-ամյա տան տիրոջ ծոծրակին, քանի որ նա արթնացել է աղմուկից, որից հետո գողերը պահանջել են շքեղ մեքենաների բանալիները:

Ներկայումս ոստիկանությունը որոնում է ականատեսների, որոնք կարող էին ճանապարհներին տեսնել առեւանգված մեքենաները:

Նշվում է, որ կողոպտիչները առեւանգել են Audi Q7, Mercedes Benz GLA 180 եւ  Audi A4 մեքենաները: