ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում շրջայց կատարեց տեղում կազմակերպված տաղավարներում, որտեղ ծանոթացավ հայ արտադրողների ներկայացրած արտադրանքին:

Հայկական արտադրության չրերին ծանոթանալիս Նիկոլ Փաշինյանը փորձեց բացել խնձորի չիպսի տուփը, սակայն տուփը պատռվեց, եւ չիպսերը թափվեցին գետնին:

«Չարը խափանվեց»,- կատակեց վարչապետը, իսկ երբ տաղավարի մոտ կանգնած կինը տվեց հեշտ բաղվող տուփը, Փաշինյանը ծիծաղելով ասաց. «Ծանոթներին հեշտ բացվող տարբերակն եք տալիս»: