Սիդնեյում երիտասարդ կինը քաղաքի հայտնի շրջաններից մեկում, որը հայտնի է որպես սելֆի անելու վայր, ընկնելով ժայռից, մահացել է, գրում է  The Guardian-ը:

Ողբերգության ականատեսները պնդում են, որ կինը փորձել է սելֆի անել:

Դեպքի մասին զանգը արտակարգ իրավիճակների ծառայությունում ստացվել է 11:20-ին: Նշվում է, որ կինն ընկել է 30 մ բարձրությունից:

Սիդնեյի 27-ամյա բնակչուհուն փորձել են օգնություն ցույց տալ մոտակայքում գտնվող մարդիկ: Նրան փրկելու համար բժիշկներով ուղղաթիռ է ուղարկվել, սակայն նրանց չի հաջողվել փրկել կնոջը: