Ոստիկանության Արարատի բաժնի եւ ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» (Նիվա) մեքենայով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ bերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:

Պարզվել է նաեւ, որ ժամը 20-ի սահմաններում Երեւան-Երասխ մայրուղու Արարատ գյուղի տարածքում գտնվող ձմերուկի դաշտից նա գաղտնի քաղել, հավաքել եւ տեղափոխել է դաշտի գլխամաս մոտ 150 կգ. ձմերուկ, որոնք իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է:

Նախապատրաստվում են նյութեր: