Օգոստոսի 15-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: