CNN-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչեւ շաբաթվա վերջ առաջ կտանի արտասահմանյան երկրների ֆինանսական աջակցության չեղարկման մասին ծրագիրը, գրում է CNN-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

Հեռուստաալիքի աղբյուրը նաեւ հայտնել է, որ այդ քայլն էլ ավելի կուժգնացնի նման հակասական քայլի շուրջ Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ պայքարը:

Օրենսդիրներն ու նախագահի արտաքին քաղաքականության աջակիցները դեմ են արտահայտվել արտասահմանյան ֆինանսավորման չեղարկմանը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Պետդեպարտամենտին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը:

Այդ քայլի հակառակորդները զգուշացնում են, որ արտասահմանյան երկրների ֆինանսական աջակցության չեղարկումը կազդի ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա:

Միեւնույն ժամանակ, Կոնգրեսի եւ՛ Հանրապետական, եւ՛ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի մի շարք ներկայացուցիչներ լոբբինգ են արել արտասահմանյան երկրների ֆինանսական աջակցության չեղարկման մասին Սպիտակ տան ծրագիրը: Նշվում է, որ տվյալ գումարը, հնարավոր է, կազմում է մինչեւ 4 մլրդ դոլար: Թրամփի վարչակազմը ձգտում է ազատվել «անօգուտ ծախսից» եւ ֆինանսավորում է տրամադրում միայն ԱՄՆ քաղաքականության աջակցման պայմանով:

Սպիտակ տան ներկայացուցիչները կարծում են, որ բավարար իրավասություններ ունեն չեղարկումն առանց Կոնգրեսի համաձայնության իրականացնելու համար:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ փաթեթը ներառում է ՄԱԿ-ին գումարի տրամադրում, ներառյալ՝ խաղաղության պահպանման ծրագրերի ֆինանսավորում, ինչպես նաեւ ֆինանսավորում Հոնդուրասին, Գվատեմալային, Սալվադորին եւ մշակութային ծրագրերին: Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ փոխնախագահ Մայք Փենսի ծրագրերը, ինչպես նաեւ գլոբալ առողջապահության ծրագրերը կմնան անձեռնմխելի: