Միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը Կարիբյան Սենթ-Թոմաս կղզու համար ավելի է արել մահից հետո, քան կյանքի ընթացքում, հաղորդում է Fox News-ը:

Մանկապղծության մեջ մեղադրվող սկանդալային ֆինանսիստի ինքնասպանության մասին լուրը մեծ աղմուկ է բարձրացրել Կարիբյան կղզիներում, եւ շատ զբոսաշրջիկներ ցանկություն հայտնեցին տեսնել «մանկապիղծի կղզին»:

Էփշտեյնն այդ կղզին գնել է 1998 թվականին 7,95 մլն դոլարով: Նա Սենթ-Թոմաս կղզում արմավենիներ է տնկել եւ մի շարք շենքեր, ինչպես նաեւ ուղղաթիռների համար վայրէջքային հարթակ կառուցել:

Հիշեցնենք, որ համաձայն դատաբժշկական եզրակացության՝ հաստատվել է ինքնասպանության արդյունքում Էփշտեյնի մահվան պաշտոնական վարկածը:

Մուլտիմիլիարդատերը պետք է սեռական առեւտրի մեղադրանքի հարցով դատարանի առաջ կանգներ: Նրան անցած շաբաթ մահացած էին գտել Նյու Յորքի դաշնային դատարանում: ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրն ու բարձրաստիճան օրենսդիրներ կոչ են արել հետաքննել Էփշտեյնի մահը: