Ուրալում Սիլվա գյուղում տղամարդը քանդել է փողոցային զուգարանն ու մարդու կմախք հայտնաբերել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ կմախքը պատկանել է տեղի բնակիչներից մեկին, որին սպանել են 7 տարի առաջ, հաղորդում է Life-ը՝ հղում անելով ՔԿ-ին:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սպանությանը մասնակցել է 28-ամյա տղամարդ, որը պատիժը կրում է ուղղիչ գաղութում:

Հարցաքննության ժամանակ մեղադրյալն ընդունել է մեղքը: Նրա խոսքով՝ ինքը սպանել է ընկերոջը, երբ սեղանի շուրջ վեճի են բռնվել: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է ընկերոջը, ապա մարմինը թաքցրել փողոցային զուգարանի հատակի տակ՝ այն ծածկելով տախտակներով:

Գործի հետաքննությունը շարունակվում է: