ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի իշխանություններն արգելել են սրճարաններում եւ ռեստորաններում drive-thru տեսակի ծառայությունները, որոնց միջոցով կարելի է ուտելիք պատվիրել՝ դուրս չգալով մեքենայից, գրում է Motor-ը:  

Այժմ Մինեապոլիսի բնակիչները, որոնք կցանկանան գիշերը գազավորված ըմպելիքի հետ բուրգեր ուտել, ստիպված կլինեն շուրջօրյա աշխատող սրճարաններ փնտրել: Քաղաքային խորհուրդն արգելել է «ՄակԱվտո» եւ այլ հայտնի drive-thru տեսակի ծառայությունները, որոնց միջոցով վարորդները կարող են ուտելիք գնել՝ ավտոմեքենայով մոտենալով պատվերների ընդունման շենքի պատուհանների մոտ:

Արգելքի պատճառը պարզ է. պաշտոնյաները կարծում են, որ նման ծառայությունները բացասաբար են ազդում քաղաքի վիճակի վրա: Մթնոլորտն աղտոտվում է, քանի որ վարորդները հերթի մեջ են կանգնում միացված շարժիչներով: Երկրորդ հերթին, քաղաքային խորհուրդը վստահ է, որ այն թաղամասերում, որտեղ կան McDonald’s, Wendy’s կամ Taco Bell, հաճախ են հետիոտներ վրաերթի ենթարկվում: