Ալյասկայի որոշ հատվածներում աննախադեպ շոգը կարող էր սաղմոնների զանգվածային մահվան պատճառ դառնալ՝ կարծում են գիտնականները, հաղորդում է Independent-ը:

Ձկների մեծ մասը վաղաժամ սատկել է Ալյասկայի գետերում:

Գիտնականները կարծում են, որ պատճառն աննախադեպ շոգն է, որը պատուհասել էր Ալյասկային մեկ ամիս առաջ:

«Այստեղ՝ Ալյասկայում, կլիմայի փոփոխություններ ենք տեսնում եւ զգում»,- ասել է կենսաբան Ստեֆանի Քուին-Դեւիդսոնը:

Facebook-ում գիտնականը հրապարակել է ուսումնասիրությունը, որն անցկացրել է հուլիսին այլ գիտնականների հետ:

Նրանք ուղեւորվել էին Կոյոնուկ գետ եւ առնվազն 850 սատկած սաղմոն հայտնաբերել 200 մղոն երկարությամբ հատվածում: Հետազոտողների խոսքով՝ սաղմոնների զանգվածային մահը նորմալ է համարվում բուծումից հետո, սակայն այս դեպքում դրանք սատկել են, երբ պատրաստվում էին ձվադրել: