86 տարեկան հասակում մահացել է հայտնի մուլտիպլիկատոր, հոլիվուդյան հանրահայտ Ռոջեր ճագար եւ Վարդագույն հովազ մուլտհերոսների ստեղծող Ռիչարդ Ուիլյամսը, հաղորդում է AP-ը:

Նրա դուստրը՝ Նատաշա Սաթթոն-Ուիլյամսը, պատմել է, որ իր հայրը քաղցկեղով էր տառապում: Նկարագրելով իր հորը, որն ուներ 6 երեխա, նա ասել է.

«Նա իսկապես ոգեշնչում էր բոլորին, իրեն հանդիպած յուրաքանչյուրին՝ անկախ նրանից, թե նրանք անիմատորներ էին կամ պատկանում էին հասարակության բարձր խավերին»:

Ռիչադր Ուիլյամսը «Օսկար»-ի եւ Bafta-ի եռակի մրցանակակիր էր: Ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում, ապա տեղափոխվել Մեծ Բրիտանիա 1650-ական թթ.:

Ուիլյամսը մահացել է Բրիստոլի իր տանը: