Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանը իր վարած КамАЗ 55111 մակնիշի 60 VP 100 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկոլի գոտուց եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցեբերել վարորդին եւ ուղեւորին, որոնք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։

Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին եւ հետաքննիչին ասել է, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։