Եգիպտոսը ցանկանում է նորաձեւ եւ ժամանակակից զբոսաշրջային ուղղություն դառնալ: Այդ նպատակով երկրի տուրիզմի նախարարությունը հրաժարվել ավանդական գովազդային ալիքներից եւ կենտրոնացել սոցիալական մեդիայի վրա, գրում է Atorus-ը:

Եգիպտոսը պայմանագիր է կնքել Beautiful Destinations ընկերության հետ, որի լսարանը սոցցանցերում կազմում է 20 մլն օգտատեր: Beautiful Destinations-ի հիմնական հարթակն Instagram-ն է, որտեղ հետեւորդների թիվը հասնում է 12,7 միլիոնի:

2 րոպե տեւողությամբ առաջին հոլովակը կոչված է միաժամանակ ընդգծել Եգիպտոսի «թաքնված մարգարիտները» եւ զբոսաշրջային ուղղության բոլոր գրավիչ կողմերը:

Բացի ավանդական Գիզայի բուրգերից եւ Լուքսորի տաճարից, Ալեքսանդրիայի եւ Ասուանի տեսարժան վայրերից, հոլովակում ցուցադրվում են նաեւ անապատը, ծովային խորքերի տեսարանները, օդապարիկներով թռիչքները, ձկան շուկան, պորտապարը, ժայռեր մագլցելն ու շատ այլ ակտիվ զբաղմունքներ, որոնք համադրվում են ժպտացող եգիպտացիների մասնակցությամբ կադրերով: