Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Ավստրալիայում արձակուրդի ժամանակ լեղապարկի քարի հեռացման շտապ վիրահատության համար հոսպիտալացրել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:

Յունկերին տեղափոխել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա վիրահատության կենթարկվի:

Հոկտեմբերի 31-ին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Յունկերին կփոխարինի Գերմանիայի ՊՆ ղեկավարի պաշտոնը լքող Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: