Գիտնականներն անհետացած հսկայական պինգվինների նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել Նոր Զելանդիայում, հաղորդում է Fox News-ը:

Համաձայն Կենտերբերիի թանգարանի տեղեկությունների՝ հսկայական պինգվինները գոյություն են ունեցել պալեոցենի դարաշրջանում մոտավորապես 66-56 մլն տարի առաջ: Դրանց հասակը կազմել է 152 սմ, քաշը՝ 80 կգ:

Քարացած տեսակները հայտնաբերել է Լի Լովը Նոր Զելանդիայի Կենտերբերի շրջանում 2018թ.: Ոսկորների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է, որ դրանք պտկանում են պինգվինների նախկինում անհայտ տեսակին:

Հետազոտողների կարծիքով՝ հսկայական պինգվինի ոտքի ոսկորները, հնարավոր է, մեծ դեր են ունեցել լողալու ժամանակ: