The National Interest-ը հաղորդել է ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթղթի մասին, որը չի բացառում, որ Ադոլֆ Հիտլերը ողջ է մնացել եւ անցկացրել կյանքի վերջին տարիները Կոլումբիայում:

Խոսքը վերաբերում է Կարակասում հետախուզության ղեկավարի պաշտոնակատարի հաղորդագրությանը, որում նա ներկայանում է CIMELODY-3 կոդի ներքո:

Դրանում հաղորդվում է, որ CIMELODY-3-ը հանդիպել էր վստահված անձի հետ, որը ծառայում էր նրա հրամանատարության ներքո Եվրոպայում եւ որը բնակվում Մարակայբոյում: «CIMELODY-3-ի ընկերը հայտարարել է, որ 1955 թվականի սեպտեմբերին գերմանացի նախկին էսէսական սպա Ֆիլիպ Սիտրոենը գաղտնի կերպով հավաստիացրել էր նրան, որ Ադոլֆ Հիտլերը դեռեւս ողջ է»:

Դեռ ավելին, կա լուսանկար: «1955 թվականի սեպտեմբերի 28-ին CIMELODY-3-ի ընկերը գաղտնի հիմունքներով ստացել էր լուսանկարը»: Գաղտնազերծված գրառմանը կցված է մեկ ուրիշ տղամարդու կողքին նստած Հիտլերի լուսանկարը, որն արվել է 1954 թվականին Կոլումբիայում: Այդ լուսանկարի մեջ տղամարդու կազմվածքը ակնհայտորեն հիշեցնում է նացիստական առաջնորդին, որն ինքնասպանություն էր կատարել 1945 թվականի ապրիլի 30-ին Բեռլինում իր բունկերի մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, նացիստների հարձակումներից եւ դեպի Հարավային Ամերիկա նրանց մեծ մասի փախուստից հետո սկսել են զարգանալ դավադրության տեսությունները: Այդ թվում՝ վարկածները, որ Հիտլերին հաջողվել էր փախնել Արգենտինա, որտեղ նա փոխել էր իր արտաքինը: