«Գահերի խաղը» սերիալի հիմքը դարձած «Սառույցի եւ կրակի երգ» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ չի փոփոխի վեպերի վերջավորությունը հեռուստատեսային շոուի ոչ միանշանակ ավարտի պատճառով, հաղորդում է The Guardian-ը:

Նրա խոսքով՝ իր համար սերիալը «լավն» էր, քանի որ այն, ինչը պետք է արագացներ եզրափակիչ վիպաշարը գրելու գործընթացը, իրականում դանդաղեցրել էր այն: Գրողն ընդգծել է, որ սերիալի վերջավորությունը չի անդրադառնա իր ծրագրերի վրա:

«Դուք չեք կարող գոհացնել բոլորին, այդ իսկ պատճառով գոհացրեք ինքներդ ձեզ»,-հայտարարել է Մարտինը:

Նա նաեւ հավելել է, որ կարոտում է ժամանակները, երբ կարող էր այցելել գրախանութ, թափառել գրապահարանների արանքում՝ մնալով չճանաչված: