Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակիշի 35 NX 657 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 04 XX 104 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։