Ամեն տարի օգոստոսի 19-ին նշվում է լուսանկարի համաշխարհային տոնը: Այն հիմնադրվել է 2009 թվականին ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:

Տոնի ամսաթիվը ընտրվել է այն առիթով, որ 1839 թվականին այդ օրը լայն հանրությանը ներկայացվել էր լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը համարվում է լուսանկարի նախատիպը:  Հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան է, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը, որն էլ հայտարարել էր նրա հայտնագործությունը որպես «նվեր աշխարհի համար»: Չէ որ Դագերի հայտնագործությունը դարձել էր առաջին քայլը լուսանկարը հանրամատչելի տեխնոլոգիագիա դարձնելու ճանապարհին: