Երեկ՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում Նորատուս գյուղի Սևանի փողոցում բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 31-ամյա Ալիկ Ալոյանի վարած Lexus GX 470 մակնիշի 50 ՏV 001 համարանիշի և 24-ամյա Կարո Դավթյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 CՍ 312 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 63-ամյա Սուսաննա Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: