Երեւանի Չարենցի փողոցում Արմեն. Հ.-ն բերման ենթարկվելուց րոպեներ առաջ գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայտնում է Shamshyan.com-ը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները զենք, զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի: Նրա մոտից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ իր պահունակով՝ լիցքավորված 3 գնդիկներով: