Արցախում, օգոստոսի 18-ին ժամը 16:58-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

Նախնական տվյալներով Կապանի բնակիչ 19-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «ՆԻՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հարվածել էլեկտրասյանը:

Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել են կանչի վայր:

ՃՏՊ հետեւանքով` վարորդ Գոռ Գ.-ին եւ ուղեւոր 16-ամյա Էրիկ Գ.-ին (ՀՀ Կապան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: