Արցախում, օգոստոսի 18-ին ժամը 16:30-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 45-ամյա Լ. Մ.-ն դիմել է Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 20:00-ի սահմաներում իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լեւոնի Մովսիսյանը Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղում գտնվող իրենց տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

«Արման Լեւոնի Մովսիսյանի գտնվելու վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1-02 կամ 047 94-65-02 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ: