Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել` հայտնելով, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։