Բրիտանացի արքայազն Էնդրյուն հերքել է ֆինանսիստ եւ իր ընկեր Ջեֆրի Էփշտեյնի սեքսուալ հանցագործություններին իր ներգրավվածության մասին ենթադրությունները, հաղորդում է AP-ն:

Բուքինհեմյան պալատի կողմից հրապարակված արքայազնի հայտարարությունում նշվում է, որ նա ցնցված է եղել Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ հանցագործությունների մասին լուրերից:

«Նորին Թագավորական մեծությունը ցավում է ցանկացած մարդու շահագործման համար, եւ ենթադրությունը, որ նա կարող էր նպաստել դրան, մասնակցել կամ խրախուսել նման պահվածքը, զզվելի է»:

Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ «Mail on Sunday»  թեթրը ստացել էր տեսանյութ, որում Էնդրյուն Նյու Յորքում Էփշտեյնի տանը երիտասարդ կնոջը ձեռքով հրաժեշտ է անում: Տեսանյութը նկարահանվել էր 2008-ին  անչափահասի հետ մարմնավաճառության մեջ ներգրավման համար Էփշտեյնին քննադատելուց  հետո:

66-ամյա Էփշտեյնը օգոստոսի 11-ին դաշնային բանտում ինքնասպանություն էր գործել՝  սպասելով  սեռական առեւտրի մեղադրանքով դատավարությանը: