Թուրքիայի քրդաբնակ Վանի, Դիարբեիքրի ու Մարդինի քաղաքապետարանները շրջափակվել են ոստիկանության կողմից։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝  Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քաղաքապետերը հեռացվել են պաշտոններից, իսկ նրանց փոխարինող Անկարան նշանակել է նահանգապետերին։

Ոստիկանությունը  29 նահանգներում իրականացվող խոշոր գործողությունների ժամանակ ձերբակալել  է քրդական PKK–ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 418 քուրդ գործչի։