Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քաղաքապետերին պաշտոններից հեռացնելը։

«4 ամիս առաջ ճնշող մեծամասնության ձայներով ընտրված քաղաքապետերը հեռացվել են պաշտոնից անօրինական ձեւով։ Լռելու դեպքում հերթը Ստամբուլինն է ու Անկարայինը»,–գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ բացի երեք քրդաբնակ քաղաքապետերին պաշտոններից ազատելը, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 418 քուրդ գործչի։