Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտել է ընտրված քաղաքապետերին աշխատանքից ազատելու իշխանության որոշումները։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն  Twıtter–ի իր էջում հայտարարել է, թե հնարավոր չէ ժողովրդավարական երկրում պարզաբանել, թե ինչպես են ժողովրդի ձայները ստացած քաղաքապետերը հեռացվել։ «Անընդունելի է չհարգել ժողովրդի կամքը»,–գրել է Էքրեմ Իմամօղլուն։

Նշենք, որ թուրքական իշխանությունների հրահանգով հեռացվել են Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերը։ Բացի այդ ձերբակալվել են 418 քուրդ գործիչներ։