Օգոստոսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւան քաղաքում եւ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: