Ամուլսարի պայքարը շարունակվում է: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողներին  ասաց ակտիվիստ Անի Խաչատրյանը, ով մասնակցում էր վարչապետի հետ քննարկմանը:

«Ուզում եմ ասել, որ Ամուլսարի պայքարը շարունակվում է, Ամուլսարը սար է մնալու: Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի պայքարն է ու մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, Ամուլսարը սար է մնալու, ու թող բոլորը դա ականջներին օղ անեն»,- ասաց Անի Խաչատրյանը:

Բնապահպանները լրագրողներին հայտնեցին՝ վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետեւաբար` իրենք որոշել են շարունակվել պայքարը:

Ոստիկանների ու ակցիայի մասնակիցներից մեկի միջեւ բախում եղավ: Քաղաքացին զայրացած դիմեց ոստիկանին՝ ասելով. «Ձեր գործառույթը քաղաքացու վրա բղավելը չէ»:

«Եթե գոռալով ա, ընենց կգոռամ, որ չես պատկերացնի, եկել ենք ստեղ, նորմալ մեր գործը անենք»,- պատասխանեց ոստիկանը: