Օգոստոսի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ մեկը իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը 20:30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Երեւանի Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Զավարյան փողոցի 31-ամյա մի բնակչի:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: