Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տվեց լինել խիստ մեքենայից աղբ, մասնավորապես` ծխախոտի մնացորդ նետող քաղաքացիների նկատմամբ, որոնց արարքը կարող է հրդեհի պատճառ դառնալ։

Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը անդրադարձել է նաեւ ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին։

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: