Ռումինիայի հյուսիս-արեւելքում գտնվող քաղաքներից մեկում հոգեբուժարանի պացիենտը մահացու ծեծի է ենթարկել 5 այլ պացիենտի՝ օգտագործելով կաթիլային ապարատը, հաղորդում է AP-ը:

38-ամյա տղամարդը հարձակվել է 5 պացիենտի վրա, նրանցից 3-ը տեղում մահացել են: Եվս մեկն ավելի ուշ՝ կիրակի, մահացել է հիվանդանոցում, մյուսը՝ 88-ամյա կինը, մահացել է երկուշաբթի:

Հիվանդանոցի տնօրենի խոսքով, որը դեպքից հետո հրաժարական է տվել, «ամեն ինչ տեղի է ունեցել մեկ րոպեի ընթացքում»:

Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հիվանդանոցի աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել աշխատանքի վայրում անփութության կասկածանքով: