Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո  6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝  ոստիկանի օրինականպահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ  Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց եւ ոստիկանների միջեւ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մասնակցել են նաեւ բնապահպաններ: Այդ հանդիպումից հետո վարչապետը նույն հարցով հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: