Հանցագործությունների կանխման, նախականխման եւ բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են:

Օգոստոսի 16-ից 19-ը սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:

Տարբեր արարքների համար ոստիկանության բաժին բերվել կամ բերման են ենթարկվել մի քանի անձինք:

Հայտնաբերվել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող, միտումնավոր խախտումներ կատարող եւ երթեւեկության մյուս մասնակցիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող օրինախախտ վարորդներ:

Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. որոշ դեպքերով էլ՝ նախապատրաստվում են նյութեր: