Օգոստոսի 17-ին, ժամը 15-ին, Արտաշատի Կասյան փողոցի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իր բնակարանից կատարվել է գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած ոստիկաններին տանտերը բանավոր հաղորդում է տվել, որ վերջին ամիսների ընթացքում, անհայտ պայմաններում, ննջասենյակի ներքնակի միջից գողացել են չորս հազար դոլար:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 21-ամյա դուստրը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է մարզային վարչություն եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: