Օգոստոսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնում էր, որ Ներքին Շենգավիթում գտնվող մի ՍՊԸ-ից կատարվել է գողություն:

Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խմբին ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ վերջին 3-4 ամիսներին պահեստից գողացել են մթերքներ եւ տնտեսական ապրանքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով օգոստոսի 17-ին բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի երկու բնակչի՝ նույն ՍՊԸ 17-ամյա բանվորին եւ 47-ամյա վարորդին: Նրանք ներկայացրել են գողոնի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: