Սուդանի տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրի դեմ կոռուպցիոն գործի առաջին դատական նիստին ներկա խուզարկուն  ասել է, որ ալ-Բաշիրը քննիչներին խոստովանել է Սաուդյան Արաբիայից միլիոնավոր դոլարներ ստանալը, գրում է The Guardian- ը:

Խուզարկուն, որի անունը չի հաղորդվում, դատարանին նաեւ տեղեկացրել է այն մասին, որ Բաշիրն այդ հայտարարությամբ հանդես է  եկել իր ձերբակալությունից հետո հարցաքննության ժամանակ:

Հրատարակությունը հաղորդում է, որ Բաշիրը, որը նստած էր դատարանում գտնվող վանդակում, չի մեկնաբանել խուզարկուի ասածը:

Սուդանի նախկին նախագահը ժամանել է Դատական եւ իրավաբանական գիտությունների ինստիտուտ, որտեղ տպավորիչ ռազմական պահակախմբի ուղեկցությամբ տեղի են ունեցել լսումներ, դեպքի վայրից հայտնել է AFP-ն:

Բաշիրի քաղաքականության հակառակորդները հույս ունեն, որ Սուդանի նախկին նախագահին, կոռուպցիայի մեղադրանքների հետ միասին, կներկայացվեն նաեւ  ցուցարարների սպանությունները դրդելու եւ դրանցում ներգրավվելու մեղադրանքներ:

Հիշեցնենք, որ Սուդանի նախկին նախագահը տապալվել էր ապրիլին, երբ անվտանգության ուժերը մի քանի ամսվա լայնածավալ բողոքներից հետո հրաժարվել էին աջակցել նրա ռեժիմին: