Ինտերպոլը Լեհաստանում ձերբակալել եւ Ֆինլանդիայի իշխանություններին է արտահանձնել երկրի ամենահետախուզվող հանցագործներից մեկին՝ ռուսաստանցի Սվետլանա Հյուտտիին, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով MTV Uutiset-ին:

Կինը մեղադրվում է 13 տարբեր հանցագործությունների իրականացման մեջ: Մասնավորապես, 1990-ականների վերջին նա խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարելուց: 2016-ից Հյուտտին ներառվել է 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: Նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում, դեպի Ռուսաստան անվադողեր մատակարարող Nokian ընկերության հիմնադիրն է, տեղափոխվել է Ֆինլանդիա 1989-ից: Տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում կինն ասել է, որ  ասել է, որ իրեն պահանջ է ներկայացվել մոտ 400 հազար դոլարի չափով, ընդ որում, ինքը չի թաքնվել քննությունից եւ ցանկացել է վերադառնալ երկիր: